Փարիզում մեկ օրում տեղումների քանակը գերազանցել է 1960 թվականի ռեկորդը
Փարիզում մեկ օրում գրանցվել են առնվազն 78 միլիմետր տեղումներ, գերազանցվել է 1960 թվականի ռեկորդը: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել է France Info պորտալը։
Meteo France օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչ Ֆրանսուա Ժոբարի խոսքով՝ ստեղծվել է բացառիկ իրավիճակ:
«Մենք չեռ չունենք վերջնական տվյալները, բայց Փարիզ-Մոնսուրի օդերեւութաբանական կայանում 24 ժամվա ընթացքում գրանցվել են 78 միլիմետր տեղումներ: Դա ռեկորդ է հունիսի համար… Անցած ռեկորդը գրանցվել էր 1960 թվականի հունիսի 24-ին՝ 58 միլիմետր»,-ասել էօդերեւութաբանը:
Meteo France կայքում զետեղված եղանակի տեսության համաձայն, Ֆրանսիայի մայրաքաղաքային տարածաշրջանի առանձին վայրերում տեղումների մակարդակը գերազանցել է 80 միլիմետրի նշագիծը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: