Վրաստանի երեք տարածաշրջաններ տուժել են հորդառատ անձրևից
Տեղատարափ անձրեւ է տեղացել Արեւելյան Վրասանի երեք տարածաշրջանների բնակավայրերում եւ ջրի տակ առել տների առաջին հարկերը, տնամերձ հողամասերը եւ մրգատու այգիները: Այդ մասին հայտնել է հանրապետության Առաջին ալիքը:
Տեղատարափ անձրեւից եւ կարկուտից տուժել են մի քանի գյուղեր Գորիի շրջանում (Շիդա Քարթլիի տարածաշրջան), առանձնապես Մեդժվարիսխեւին եւ Ախալուբանին:
Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել նաեւ Ռուսթավ քաղաքի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) բնակիչների համար, որը գտնվում է Թբիլիսիից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա: Ջրի տակ են անցել մի քանի փողոցներ, ինչի պատճառով բարդացել է տրանսպորտի երթեւեկությունը: Տեղատարափից տուժել են նաեւ Գուրջաանի շրջանի (Կախեթի տարածաշրջան) բնակավայրերը:
Հունիսի լույս 12-ի գիշերը տեղատարափ անձրեւ է տեղացել նաեւ Վրաստանի մայրաքաղաքում: Ջրով են ողողվել փողոցներ, առեւտրական օբյեկտներ, ստորգետնյա անցումներ եւ կայանատեղեր: Գործնականում ամբողջ գիշեր Թբիլիսիում մոբիլիզացված են եղել բոլոր հրշեջ-փրկարարական բրիգադները: