
Թոռան ծննդյան առթիվ արգելված ժամի հրավառություն կազմակերպած տղամարդը տեղափոխվել է ոստիկանություն

Հունիսի լույս 8-ի գիշերը՝ 0 ժամ 30-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 13-րդ փողոցում հրավառություն է։
Ահազանգով մեկնած ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը տեղում պարզել է, թե ով է հրավառությունը կատարել։ Տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և բացատրությամբ հայտնել, որ հրավառությունը կատարել է թոռան ծննդյան տարեդարձի առթիվ։
Նախապատրաստվում են նյութեր։