
Հայաստանի ռուսական ռազմակայանի նռնակաձիգները լեռներում կխոցեն պայմանական հակառակորդի թիրախները

Հայաստանի ռուսական ռազմակայանի նոր ժամանած զինծառայողները, որոնք նշանակվել են նռնակաձիգներ, մեկ ամիս Հայաստանի լեռներում կսովորեն ոչնչացնել պայմանական հակառակորդի թեթեւ զրահապատ թիրախները եւ կենդանի ուժը:
Պարապմունքների ընթացքում նռնակաձիգները կյուրացնեն կրակային պատրաստման անվտանգության պահանջները, կուսումնասիրեն ձեռքի ՌՊԳ-7 եւ ավտոմատ ԱԳՍ-17 նռնականետների նշանակությունը, տեխնիկական բնութագրերը եւ կառուցվածքը, դրանց զինամթերքը:
«Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում զինծառայողները կսովորեն ցուցակային զենքով կրակել պառկած, ծնկադիր եւ կանգնած վիճակում՝ նվազագույն եւ առավելագույն հեռվությամբ անշարժ եւ շարժվող թիրախների վրա: Պարապմունքների ավելի քան 50 տոկոսը տեղի կունենա գիշերային ժամերին:
«Անդրկովկասում նռնակաձիգ զինծառայողների հետ դաշտային պարապմունքների անցկացման առանձնահատկությունը բարձրլեռնային անտառապատ տեղանքն է՝ շոգ կլիմայով, որն ազդում է ձեռքի եւ ավտոմատ նռնակաձիգներով նշանառության եւ հրաձգության ձգաբանական ցուցանիշների վրա»,- պատմել է ռազմակայանի փոխհրամանատար գնդապետ Ալեքսեյ Նաումենկոն:
Դաշտային պարապմունքներին ներգրավված է շուրջ 200 զինծառայող: