
Վիճաբանություն Ստեփանակերտում. ՃՈ ծառայողին հայհոյել են, ապա՝ հարվածել

Հունիսի 8-ին ժամը 00:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց-Հեքիմյան փողոցների խաչմերուկում անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կասկածանքով, ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողների կողմից կանգնեցվել է և ՃՈ ՕԿԿ-ի հատուկ պահպանվող տարածք է բերման ենթարկվել, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1983թ. Ա.Մ-ի վարած «Մերսեդես» ավտոմեքենան, որտեղ ներկայացել են նաև վերջինիս ընկերներ, նույն քաղաքի բնակիչներ՝ 1979թ. ծնված Մ.Պ-ն, 1978թ. ծնված Ն.Մ-ն, 1978թ. ծնված Ա.Բ-ն և ՀՀ Հրազդան քաղաքի բնակիչ՝ 1979թ. ծնված Է.Հ-ն, ովքեր պահանջել են դադարեցնել Ա.Մ-ի սթափությունը որոշելու ստուգումները, ինչի ընթացքում Մ.Պ-ն հայհոյանքներ տալով ՃՈ ծառայող Ա.Հ-ին, փորձել է բռնություն գործադրելու միջոցով ծառայողական ավտոմեքենայից հանել նրան, այնուհետև Մ.Պ-ն և Ա. Բ-ն մեկական հարված են հասցրել Ա.Հ-ին:
Արցախի ոստիկանություն