«Գրեթե բոլոր սիրային պատմությունները վատ են ավարտվում». Արսեն Վենգեր
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ մեծ տխրություն է ապրում ակումբից հեռանալու պատճառով:
«Ես ժամանակ ունեի համակերպվելու այն մտքի հետ, որ շուտով չեմ լինի «Արսենալում»: Դա ցավալի է, բայց սիրային պատմությունները վաղ թե ուշ ավարտվում են: Դրանք միշտ չէ, որ լավ են ավարտվում: Մեծամասամբ դրանք վատ են ավարտվում:
Ես տխուր եմ, որովհետև ես սիրում եմ այդ ակումբը, և այն, ինչ այն ներկայացնում է: Ես այստեղ անցկացրել եմ 22 տարի, դրա համար հեռանալը հեշտ չէ: Կյանքում ես շատ բարդ իրավիճակների եմ հանդիպել և նորից կհանդիպեմ»,- Վենգերին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



