«Ես շատ հարգում եմ ՀԾԿՀ նախագահ Նազարյանին, բայց այնտեղ պետք է նոր մարդ աշխատի». Ատոմ Մարգարյան

«Կարեն Կարապետյանի կառավարությանը չի հաջողվել լուծել սոցիալական բլոկի խնդիրները. աղքատությունը, որը պարփակվել է արատավոր շրջանակի մեջ, որից դուրս գալու ելքերը տնտեսական միջոցներով հնարավոր չէ իրականացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը՝ նկատելով, որ այդ ելքերը քաղաքական, ինստիտուցիոնալ լուծումների հարթության վրա են։

Տնտեսագետը նկատեց՝ պետք չէ հեծանիվ հայտնագործել, փորձը կա, երբ տարբեր երկրներ թավշյա հեղափոխություն են իրականացրել, և քաղաքական պատասխանատվություն ստանձնող քաղաքական ուժն, ըստ Մարգարյանի՝ առաջին հերթին պետք է ձևավորի համապատասխան թիմ.

«Կադրային որոշակի արսենալ պետք է ունենա, որոնք պետք է ամբողջական պատասխանատվություն կրեն իրենց որոշումների և դրանց հետևանքների համար։

Պետք է օգտագործել բոլոր այն կադրերին, որոնք պրոֆեսիոնալ են, ազնիվ ու պատասխանատու, կարևոր է նաև բարոյական նկարագիրը։ Ես չեմ կարծում, թե որևէ նախարար, որը նվիրված է իր աշխատանքին, պրոֆեսիոնալ է, իրազեկ է, եթե նրան նոր թիմում Փաշինյանն առաջարկի իր թիմում փոխնախարարի կարգավիճակում աշխատել, այդ նախարարը հրաժարվի։ Երկրում առկա իրավիճակն այնպիսին է, որ պետք է հարցերը լուծեն կոնսենսուսի սկզբունքով»։

Ատոմ Մարգարյանը կարևորեց Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ կադրային ջարդ, վենդետա, բռնագրավումներ չեն լինելու.

«Գոնե 1.5-2 տարվա ընթացքում չպետք է գնալ նման քայլերի, եթե կան ինչ-որ խնդիրներ, ամեն ինչ պետք է արվի օրենքի և իրավական պատասխանատվության դաշտում։

Մարդիկ հենց այսօր և հենց հիմա են փոփոխություններ պահանջում, դա հասկանալի է, և դոմինանտ քաղաքական ուժը, որ ստանձնում է պատասխանատվությունը, պետք է քայլեր անի, արագ երևակի այն ռեսուրները, որոնք կան։ Դա, առաջին հերթին, բնական մենաշնորհների ոլորտի իրավիճակի շատ արագ աուդիտի անցկացնում է, այդ ոլորտի պատասխանատվությունը պետք է հանձնվի այլ անձնանց։

Օրինակ, ես շատ հարգում եմ ՀԾԿՀ նախագահ Նազարյանին, բայց այնտեղ պետք է նոր մարդ աշխատի։ Գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ոլորտներում ամեն ինչ պետք է դրվի դիտակի տակ, ուսումնասիրվի՝ անկախ միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031