Մայիսի 19-ին ՀՀ Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ՝ 1988թ. ծնված Ա.Հ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հայաստանում ծավալված հեղափոխական իրադարձությունները ճանապարհ են բացում համարձակ ու արմատական փոփոխությունների համար, ինչպես նաև փայլուն հնարավորություն` շտկելու վերջին տարիներին կատարված սխալները, որոնք երկարաժամկետ առումով աղետալի ազդեցություն կունենան Հայաստանի համար:
Այսօր ՀՀ Ազգային ժողովում Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր գնահատեց եկկողմ խորհրդարանական համագործակցությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին:
«Հայաստանը մեր համար մեկն է: Մենք այլ մոտեցումներ ունենք Հայաստանի Հանրապետության հետ մեր համագործակցության հարցում և մենք որևէ կուսակցական մոտեցում չուեննք»,- այսօր ԱԺ-ում ասուլիսի ընթացքում հայտաարեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի հայաստանյան «թավշյա հեղափոխության» վերաբերյալ:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրան Ղասեմին հերքել է այն լուրերը, թե Թեհրանն ընդլայնելու է Եվրամիության հետ բանակցային օրակարգը եւ միջուկային գործարքից զատ խոսելու է այլ բաների մասին:
103 տարեկան հասակում վախճանվել է մյուզիքլի եւ կինոյի ամերիկացի դերասանուհի Պատրիցիա Մորիսոնը:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մայիսի 18-ին նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ մայիսի 16-ի ՀԽ նիստում որոշում է կայացվել վարչապետի ուշադրությունը հրավիրել այն առաջարկությունների վրա, որոնք Հանրային խորհուրդն այս տասը տարիների ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարություն, և որոնց մի մասն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել է ու կյանքի կոչվել, մի մասը մնացել է չիրագործված:
Թուրքիայի Յալովա նահանգում երեք ամիս առաջ ուշագրավ սրճարան է բացվել։ Սրճարանի ներքին հարդարանքը բանտախուց է հիշեցնում, չեն մոռացել անգամ ճաղավանդակների մասին։ Իսկ աշխատակիցները ներկայանում են բանտարկյալների համազգեստով։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի միջազգային գործերի կոմիտեն թագավարության իշխանություններին կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել «Կրեմլի հետ կապված անձանց» դեմ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանը ներկայացնելու է առաջարկ՝ 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 150 հազար դրամ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։
Օտարերկրացի երկու ալպինիստ է զոհվել Նեպալում Էվերեստ լեռան գագաթը բարձրանալու փորձ անելիս:
«Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության նախագահ, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը ճիշտ չի համարում այն, որ այսօր բարձր պաշտոններում նշանակվել են մարդիկ, ովքեր զինվորական ծառայություն չեն անցել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նյութերի համաձայն` 2018թ.-ի մայիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետում նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա. Հ.-ի անձնական խուզարկությամբ, նրա մոտ գտնվող բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքի միջից հայտնաբերվել է խոշոր չափերով` ընդհանուր 1,68 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց:
ՏԱՑ հավելաճը այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար կազմել է 9.7%:
Նույնականացվել են Կուբայում ավիաաղետի հետեւանքով 33 զոհվածների աճյունները:
Մայիսի 15-16-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի հանդիսավոր նիստը, որի ժամանակ քննարկվել է հռչակագիրը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» («Vatan») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից, եթե ինքն ընտրվի պետության բարձրագույն պաշտոնում:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում:
Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ««ազգ-բանակ» հայեցակարգը սխալ է, և ազգը դրա կարիքը չունի», ինչը, ըստ Վ. Վարդանովի, անընդունելի է:
Քրիստոնյա Հայե՛ր
Հաշվի առնելով 2018 թվականի ապրիլի 23-ից Հայաստանի Հանրապետությունում սկսված քաղաքական նոր ժամանակաշրջանը, այն է՝ ներկա և եկող սերունդների համար մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը…
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում հերթական մրցակցին՝ մեքսիկացի Էմանուել Լոպեսին «նվեր» չի համարում:
Մայիսի 21-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Աջափնյակ և Ձախափնյակ թաղամասերը միմյանց միացնող կամրջին քաղաքացին անցել է արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:
Իրանը ԵՄ-ին խոստացել է կատարել իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, եթե հանրակցության երկրները կարողանան փոխհատուցել այն վնասը, որը Թեհրանին կպատճառեն Վաշինգտոնի պատժամիջոցները, որը որոշել է դուրս գալ միջուկային գործարքից:
Մայիսի 20-ին 97 տարեկան հասակում մահացել է ամերիկացի նկարիչ, հոլիվուդյան կինոնկարների փոսթերների ստեղծող Բիլ Գոլդը:
Հայաստանը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, հետևաբար չպետք է բաց թողնել ստեղծված հնարավորությունը՝ հայության ներուժը Հայաստանին ծառայեցնելու համար:
Մայիսի 20-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում գտնվող շինանյութի խանութում օձ է նկատվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մայիսի 21-ին, ժամը 07:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակշին 3 բանավանի թիվ 16 մոդուլի դիմաց կայանած մեքենայից ծուխ է նկատվում:
Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում վճռաբեկ դատարանի դիմաց: