![](/banners/BeFunky-design.jpg)
Գազի արտահոսք` ավտոմեքենայից
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/gaz.jpg)
Մայիսի 21-ին, ժամը 07:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակշին 3 բանավանի թիվ 16 մոդուլի դիմաց կայանած մեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Ա. Մ.) բեռնախցիկում գազի բալոնից տեղի ունեցած գազի արտահոսքը թողել է ծխի տպավորություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: