Բաժիններ՝

«Մրցակիցս ուժեղ էր և ինձ համար նվեր չէր». Արամ Ավագյան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում հերթական մրցակցին՝ մեքսիկացի Էմանուել Լոպեսին «նվեր» չի համարում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մայիսի 20-ի գիշերը WBC Internationa Silver գոտի նվաճած Ավագյանը մասնավորապես փաստեց. «Իհարկե, մրցակիցս ուժեղ էր: Ինձ համար նա «նվեր չէր»: Փորձառու էր, ինչը ցույց տվեց իր մենամարտում: Մարզիչիս հետ` պարոն Թորոսյանի, մշակել էինք մի ծրագիր, որը ես իրականացրեցի մենամարտի ընթացքում: Հակառակորդիս կոտրեցի պարզապես հունից հանելով: Կարողացա այնպես անել, որ մենամարտի առաջին ռաունդներում տարածության մեջ մնա և ստիպեցի մրցակցիս օդի մեջ հարվածներ հասցնել»,-ասաց նա:

Ավագյանը WBC International Silver գոտին նվաճելուց հետո իրավունք ունի պայքարելու WBC աշխարհի չեմպիոնի գոտու համար:

Հանգստյան օրերին իսպանական Էլչե քաղաքում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյի շրջանակներում Ավագյանը մենամարտեց Էմանուել Լոպեսի հետ։ 10 ռաունդանոց մենամարտում Ավագյանը գերազանցեց մրցակցին և դարձավ WBC վարկածով International Silver գոտու հաղթողը: Արամ Ավագյանը մինչ այս 8 մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս