«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնով:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակի մասին:
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Բեբետոն խոսել է ՊՍԺ-ի իր հայրենակից Նեյմարի հավանական տեղափոխության մասին:
Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ շրջկենտրոնում կազմակերպվել է «Տատիս սնդուկը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան:
Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ հեռանալու է ակումբից այս ամռանը: Այս հայտարարությունից հետո Բուֆֆոնը հրաժեշտի նամակ է գրել:
«Չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ հատի կարմիր գիծը»:
Հեղինակավոր մրցաշարում ելույթ է ունենալու նաև հայ ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը: Միհրանն, ով իր նորամուտն է նշում MMA-ում, մրցելու է Իրանը ներկայացնող Ալի Յուսեֆի հետ:
ՀՀ ոստիկանության ծառայողներին մայիսի 19-ի կեսգիշերին հաջողվել է բացել շրջափակման մեջ գտնվող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրը և ամբաստանյալներին տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ:
Արսեն Վենգերի հեռանալու որոշումից հետո միջազգային մամուլը Լոնդոնի «Արսենալի» համար առաջարկեց մի շարք տարբերակներ: Վերջին օրերին, սակայն, ամենից շատ խոսվում է Պեպ Գվարդիոլայի օգնականի՝ Միկել Արտետայի թեկնածության մասին:
Մարսելի Սեն-Շարլ երկաթուղային կայարանից մարդկանց տարհանել են, երբ ձերբակալվել է կասկածելի տղամարդ:
Աջ-պահպանողական «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը Սահմանադրական դատարան բողոք է ներկայացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ՝ նրա կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության համար:
Օրեր առաջ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրապարակել էր մանկության տարիների լուսանկարը, երբ նա մարզվում էր բրազիլական «Սան Պաուլո» ակումբում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին:
Վարդենիսի տարածքի մի խումբ բնակիչներ՝ մոտ 60 մարդ, մայիսի 17-ի առավոտից մինչեւ մայիսի 18-ի կեսօր խոչընդոտել են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը՝ պահանջելով հանքավայրի տնօրենի հրաժարականը եւ իրենց աշխատատեղերով ապահովելու խնդրի լուծումը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցերն Արգենտինա և Կուբա՝ նոր ձևավորված կառավարության միջոցառումների պատճառով:
168.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Եվրամիությունն ու Իրանը պայմանավորվել են Բրյուսելում ատոմային համագործակցության վերաբերյալ բարձր մակարդակի երրորդ սեմինարն անցկացնելու շուրջ: Նախատեսված է այն իրագործել ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին:
Արցախի զորամասերից մեկում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։
Մայիսի 20-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կայցելի ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոց՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 19-ին ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, բարերար տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։
Մայիսի 18-ին ժամը 14:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ՝ 1984թ. ծնված Մ.Գ-ն, վարելով «ՎԱԶ-2109» ավտոմեքենան Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ձախ շրջադարձ կատարելու ժամանակ բախվել է Մարտունի քաղաքի բնակիչ՝ 1990թ. ծնված Ա.Օ-ի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենային:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ և Նախարարների Խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձակայքում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։
Բանակին կարագի անվան տակ սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու, այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, հայտարարել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Մայիսի 19-ին` հատկապես կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում, 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով ապրիլին ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Մայիսի 17-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները համագործակցելով ոստիկանության Կապանի բաժնի գործընկերների հետ բացահայտեցին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,650,000 դրամի յուրացման դեպք։
Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի մատուռում մեկնարկում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը:
Մայիսի 19-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նոր տեղակալներին:
Այս օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են բերվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր»: