Բաժիններ՝

Բուֆոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնով:

Հաղորդվում է, որ անգլիական ակումբն արդեն կապվել է Ջիջիի ներկայացուցիչների հետ:
Նախօրեին 40-ամյա դարպասապահը հայտնել է, որ կհեռանա «Յուվենթուսից» մրցաշրջանի ավարտից հետո: Վետերանը հայտարարել է նաև, որ «ստացել է մի քանի հետաքրքիր առաջարկներ»:

«Մանչեսթեր Յունայթեդից» բացի, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ՊՍԺ-ն: Փարիզյան ակումբը 40-ամյա դարպասապահին առաջարկում է տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն Բուֆոնին առաջարկել է երկամյա պայմանագիր և պատրաստ է վստահել տեղ մեկնարկային կազմում: Բուֆոնը «Յուվենթուս» է տեղափոխվել «Պարմայից» 2001 թվականին: 17 տարվա ընթացքում թուրինյան ակումբի կազմում նա 9 անգամ դարձել է Սերիա Ա-ի չեմպիոն և 4 անգամ հաղթել է ազգային գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս