
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները տեղափոխվել են ՔԿՀ-ներ

ՀՀ ոստիկանության ծառայողներին մայիսի 19-ի կեսգիշերին հաջողվել է բացել շրջափակման մեջ գտնվող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրը և ամբաստանյալներին տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ:
Առավոտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ «Սասնա ծռերի» 10 անդամին կեսգիշերին հաջողվել է դուրս բերել Շենգավիթի դատարանից: