Հանրապետության հրապարակից ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում
Այս պահին Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է: Այնտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած: Հրապարակում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հորդորում է մարդկանց դադարեցնել հավաքը, քանի որ, նրա խոսքով՝ այն անօրինական է:
Այժմ ոստիկանները ցուցարարներին հրապարակից բերման են ենթարկում:
Ցուցարարներից մեկը հորդորեց ոստիկաններին հանել դիմակները: Փոխոստիկանապետի հրամանով՝ ոստիկանները հանեցին իրենց դիմակները:
«Հայաստանին ոստիկան պետք չէ, Հայաստանին զինվոր է պետք»,- հուզված բղավեց մի կին: Մեկ այլ կին էլ հորդորեց ցուցարարներին ոստիկաններին լավ վերաբերվել:
Մանրամասները՝ առաջիկայում: