
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը պաշտոնաթող է եղել միգրանտների հետ կապված սկանդալի պատճառով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է երկրի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադի պաշտոնաթողությունը: Այս մասին հայտնել է Sky News-ը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Ռադը ճնշման տակ է հայտնվել գերատեսչության միգրացիոն քաղաքականության պատճառով:
Նշվում է, որ ներքին գործերի նախարարության ղեկավարն իմացել է նախարարությունում գոյություն ունեցող հրահանգների մասին, որոնց համաձայն՝ տարեկան երկրից պետք է արտաքսվեն որոշակի քանակությամբ միգրանտներ:
Ռադը խոստովանել է, որ խորհրդարանի պատգամավորներին չկանխամտածված մոլորության մեջ է գցել անօրինական միգրանտների արտաքսման նորմատիվների առկայության կապակցությամբ: Այս մասին նա հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզե Մեյի անունով հղած իր նամակում՝ պաշտոնաթողության խնդրագրով: Փաստաթղթի տեքստն ապրիլի 29-ին տարածել է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը: