
Էլարջի. շատ համեղ և յուրահատուկ ուտեստ վրացական խոհանոցից

Բաղադրիչներ
1. Եգիպտացորենի ալյուր – 1 բաժակ
2. Կաթ – 1.5 լ
3. Սուլուգունի – 500 գ
4. Աղ
Պատրաստման եղանակը
Առաջին տարբերակ.
Կաթը հասցնել եռման, ավելացնել բարակ շերտատած սուլուգունի: Ավելացնել մի փոքր աղ: Խառնել և ավելացնել եգիպտացորենի ալյուրը: Երբ զանգվածը պնդանա, ծածկել կափարիչով, իջեցնել կրակը և եփել 25-30 րոպե:
Երկրորդ տարբերակ.
Կաթի փոխարեն վերցնել ջուր (2-3 բաժակ), եռալուց հետո ավելացնել եգիպտացորենի ալյուրը (1 բաժակ): Լավ խառնել:
Դնել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Երբ զանգվածը պնդանա, ավելացնել կտրատված սուլուգունի պանիր (300-400 գ): Խառնելով եփել՝ մինչև պանրի լրիվ հալչելը: Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը