Բաժիններ՝

Արքայազն Ուիլյամը խաչեղբայր կդառնա իր եղբոր՝ Հարրիի հարսանիքին

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը խաչեղբայր կդառնա դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Մարքլի հետ իր եղբոր Հարրիի մայիսին նշանակված հարսանիքին: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված էՔենսինգթոնի պալատի՝ Ուիլյամի, նրա տիկնոջ Քեյթ Միդլթոնի եւ Հարրիի պաշտոնական նստավայրի՝ ապրիլի 26-ին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Արքայազն Հարրին իր եղբորը՝ Քեմբրիջի դուքսին, խնդրել է դառնալ իր խաչեղբայրը Մեգան Մարքլի հետ պսակադրության ժամանակ»,- նշված է մամուլի համար տարածված հակիրճ հաղորդագրության մեջ: Այս ընտրությունը զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ հենց Հարրին է եղել Ուիլյամի խաչեղբայրը, երբ նա ամուսնացել է 2011 թվականին:

Հարսանիքը տեղի կունենա մայիսի 19-ին Վինձորի դղյակում՝ Մեծ Բրիտանիայի միապետների նստավայրում: Հարսանքին արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հրավիրել են հասարակայնության 2640 ներկայացուցիչների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30