
ՀՀԿ-ից «առնետավազք» չկա

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը դեռ չի կարող ասել՝ կլինի՞ հաջորդ կառավարությունում, թե՞ ոչ:
«Բոլորս բնականոն աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել, մինչև, եթե որոշեն նոր ընտրություններ անցկացնել»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ իշխանափոխության և հնարավոր առաջարկի դեպքում կշարունակի՞ արդյոք աշխատել կառավարությունում, նա պատասխանեց. «Եթե-ներով եկեք չխոսենք, ես բոլորին էլ հորդորում եմ աշխատել»:
Ի դեպ, նա հերքեց հերքեց լուրերը, թե ՀՀԿ-ից «առնետավազք» կա դեպի «Իմ քայլը» շարժում: