Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արամ Սարգսյանը Հանրապետության հրապաակում են
Այս պահին Հանրապետության հրապարակում բազմություն է հավաքավում, որպեսզի իրականացնեն հերթական հանրահավաքը: Հիշեցնենք, որ երեկ, երբ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի այսօրվա բանակացությունները տեղի են ունենալու, Ն. Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում:
Ն. Փաշինյանը պնդում է, որ մինչև արտահերթ ընտրությունները, պետք է վարչապետ ընտրվի ժողովրդի վարչապետի թեկնածուն, և այն չի լինելու ՀՀԿ-ից:
Նշենք, որ այսօր Լուսավոր Հայաստան, «Հանրապետություն» կուսակցությունները հայտարարել են, որ իրենք լինելու են հրապարակում, իսկ ԲՀԿ-ն կոչ է արել մարդկանց մոբիլիզացվել հրապարակում:
Այս պահին հրապարակում կարելի է տեսնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Մանե Թանդիլյանին, «Հանրապետություն» կուսացության ղեկավար Արամ Սարգսյանին, Արտակ Զեյնալյանին, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանին, Վարդան Բոստանջյանին և այլոց:
«Ակնհայտ էր, որ հանրությունը փողոց էր դուրս եկել փոփոխությունների հասնելու համար, և այդ փոփոխությունը միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը չէ: Այն վերաբերվում էր ընդհանրապես համակարգային փոփոխություններին: Միակ վարչապետի թեկնածուն պետք է լինի ժողովրդի ընտրած թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, որպեզի մարդիկ հավատան ընտրությունների արդյունքներին: ՀՀԿ-ն վերջապես պետք է հաշվի նստի ժողովրդի կարծիքի հետ»,- 1in.am-ի հետ զրույցում նշեց Ա. Սարգսյանը: