Վրացական կանաչ աջիկա
Բաղադրիչներ
1. Կծու կանաչ պղպեղ – 1 կգ (կարելի է վերցնել 1/2 կգ կծու կանաչ պղպեղ և 1/2 կգ՝ քաղցր կանաչ պղպեղ)
2. Սխտոր – 250 գ
3. Թարմ մաղադանոս – 70 գ
4. Թարմ համեմ – 100 գ
5. Թարմ նեխուր – 40 գ
6. Չորացրած համեմ – 2 ճ/գ
7. Խմելի-սունելի – 2 ճ/գ
8. Չորացրած սամիթ – 1 ճ/գ
9. Աղ՝ ըստ ճաշակի
Այս աջիկան կարելի է պահպանել մի քանի ամիս, բայց դրա համար կպահանջվի շատ ավելի մեծ քանակության աղ:
Պատրաստման եղանակը
1. Կծու պղպեղը և կանաչիները լվանալ և տեղավորել թղթե անձեռոցիկի վրա՝ թողնելով ամբողջ գիշեր չորանալու համար: Դրանից հետո հեռացնել պղպեղի սերմերը:
2. Մաքրել սխտորը: Կանաչ պղպեղը և սխտորը աղալ մսաղացով: Աղալ նաև կանաչիները:
3. Ավելացնել վրացական համեմունքներ և աղ: Ձեռքով (անպայման ձեռնոցով) լավ խառնել աջիկան: Աջիկան պատրաստ է:
4. Մատուցել ձկնային և մսային ուտեստների հետ՝ որպես համեմունք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը