Քիչ առաջ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության քայլերթի ժամանակ մի երիտասարդ աղջիկ մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և սիրո խոստովանություն արեց:
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 2018թ․ հունվար-մարտ ամիսների հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշներին:
ՀՀ Կոտայքի մարզում ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, բողոքի ակցիաներ չկան:
Ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:
Հայաստանի շախմատի հավաքականը որևէ առնչություն չունի ֆեյսբուքյան Armenian National Chess Team էջի և դրա կողմից տարածվող լուրերի հետ:
«Ցուցարարներն ու այս շարժումն իշխանության համար այն վտանգը չեն ներկայացնում, որ իշխանությունն ուժ կիրառի: Որքան այս ամենը երկար շարունակվի, այնքան կհեղինակազրկվի և կվերանա: Իշխանությունը չպետք է գերագնահատի այս ամենը, նախկինում եղել են նման գերագնահատման դեպքեր»,- ասաց Կոլերովը:
Ապրիլի 21-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ոստիկանության բաժիններ բերվել է 43 քաղաքացի:
«Եթե Սերժ Սարգսյանը քայլ անի, կարծում եմ՝ դա միայն օգուտ կբերի մեզ բոլորիս»,- այսօր քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պատրաստ են քննարկել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանը։
Նիկարագուայի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլոն քաղաքի փողոցներում շրջող ցուցարարներին անվանել է «արյուն պահանջող վամպիրներ»:
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել երեկվա ելույթում։ Իր ու մեր բոլորի շահերից է բխում զուսպ և հավասարակշռված բառապաշարի օգտագործումը։
«Մենք պատրաստ ենք քննարկել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները, մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին լինի մաքսիմալ անցնցում»,- քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորել է Երևանում զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց:
Ոստիկանության ներկայացուցիչը Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածում հավաք իրականացնող Ն.Փաշինյանին ներկայացրել է հավաքը դադարեցնելու մասին պահանջ: Ն.Փաշինյանը Ոստիկանության պահանջի մասին տեղեկացրել է հավաքի մասնակիցներին:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Երևանում խիստ լարված մթնոլորտի վերաբերյալ՝ կոչ անելով հավաքի մասնակիցներին միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:
«Լույս» հիմնադրամի 61 շրջանավարտներ բաց նամակ են հղել վարչապետ Սերժ Սարգսյանին։ «Լույս» հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Ստորև ներկայացնում ենք նամակը․
«ԱԺ պատգամավորին՝ առանց ԱԺ համաձայնության հնարավոր չէ ձերբակալել։ Դրա համար պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, գլխավոր դատախազը պետք է մտնի, և պատկերացրեց, թե այդ օրը ինչ տեղի կունենա ՀՀ-ում։ Կարծում եմ՝ դա կդառնա հենց հեղափոխության վերջնական հաղթանակի օրը։ Եթե Սերժ Սարգսյանն ուզում է փորձել, թող փորձի»:
2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:
Նոր Նորքի 5-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանը ժամանակ էր խնդրել՝ քննարկելու Վալերի Օսիպյանի առաջարկը։ Քիչ անց Փաշինայանն ընթերցեց «Հավաքների ազատության մասին» օրենքը՝ նշելով, թե որն է շտապ հավաքը։
ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ ապրիլի 20-ին բերման ենթարկված բոլոր 233 քաղաքացիններն ազատ են արձակվել:
«Մենք երթևեկելի մասում չենք կանգնել, ոստիկանն է մեզ կանգնեցրել, մենք շարժվում էինք։ Մենք փողոց չենք փակել, փակել են ոստիկանները, իմ վարորդին հանգիստ թողեք»,- Էրեբունի համայնքում ոստիկանին ասաց Դավիթ Սանասարյանը։
«Ժամանակ» թերթի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը նշել է, որ այսօրվա փողոցում ծավալվող քաղաքական գործընթացը չունի քաղաքական բովանդակություն, այն պահպանվում է միայն տեխնոլոգիաների միջոցով։
«Խնդրում եմ, դադարեցրեք այս անօրինական գործողությունը, ոստիկանների հետ չտանեք բախման։ Եթե հավաքը լիներ սահմանված կարգով, օրենք չխախտվեր, մենք կուղեկցեինք, մենք ապահովում ենք ձեր իսկ հավաքի մասնակիցների անվտանգությունը, բայց բազմիցս խնդրել ենք, որ չսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը»։
Այս պահին լարված իրավիճակ է Նոր Նորքի 6-րդ զանգվածում։ Նիկոլ Փաշինյանը մի խումբ ցուցարարների հետ երթ է իրականացնում, իսկ ոստիկանները փորձում են միջամտել՝ հորդորելով չխաթարել մարդկանց ազատ տեղաշարժը։
Մասիսում հայրը խեղդել է աղջկան:
2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշման պայմաններում շարունակում են հակաիրավական գործողությունները:
«Դուք սահմանափակում եք քաղաքացիների տեղաշարժը»,- Նոր Նորքի 6-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ սկսեց այսօրվա քայլերթը Նոր Նորքի 6-րդ զանգվածից:
«Մարդիկ հոգնել են այս իրավիճակից և փողոց դուրս գալով ասում են՝ հերիք է թալանեն, կոռուպցիայով զբաղվեն, պետական պարտքը շատացնեն ու ոչ մի առաջընթաց չլինի: Այս համակարգը պետք է քանդվի, և ժողովրդի որոշմամբ նորը ձևավորվի…