Փաշինյանն ընդունեց Վալերի Օսիպյանի առաջարկը

Նոր Նորքի 5-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանը ժամանակ էր խնդրել՝ քննարկելու Վալերի Օսիպյանի առաջարկը։ Քիչ անց Փաշինայանն ընթերցեց «Հավաքների ազատության մասին» օրենքը՝ նշելով, թե որն է շտապ հավաքը։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվա մեր հավաքը նվիրված է գիշերվա այն իրադարձություններին, երբ հարձակումներ են տեղի ունեցել ակտիվիստների նկատմամաբ՝ քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք և մեքենաներ են ջարդել»,-ասաց Փաշինյանը։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նկատեց. «Այսինքն՝ դուք նախապես գիտեիք, որ ձեր ակտիվիստներին ինչ-որ բան  պետք է անեն, և հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում հայտարարեցիք, որ 7-րդ զանգվածում եք անելու։ Դուք հակասո՞ւմ եք ինքներդ ձեզ, չէ՞ որ դուք նախապես եք հայտարարել, որ այստեղ հավաք եք անցկացնելու։ Այսինքն՝ դուք ծրագրավորել եք»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Նոր Նորքի 7-րդ զանգվածում սկսված հավաքը համարում է դադարեցված. «Այսինքն՝ այն հավաքը, որ ոստիկանությունն ուզում էր դադարեցնել, մենք համարում ենք դադարեցված։ Սիրելի ոստիկաններ, ձեր պահանջը մենք կատարեցինք։ Հիմա մենք հրավիրում ենք շտապ հավաք՝ արձագանքելու համար այն ապօրինություններին, որ տեղի են ունենում ակտիվիստների նկատմամբ»։

Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Ոստիկանության Նոր Նորքի բաժին և իրազեկեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածի կարգով շտապ հավաք է կազմակերպում, երթը Մասիվից շարունակվելու է Ավան, հետո հասնելու են մինչև Ավանի «Հարսնաքարի» խաչմերուկ։ Ըստ Փաշինյանի՝ իրազեկումն ընդունվեց։

Վալերի Օսիպյանն առաջարկեց՝ ապահովել երթի մասնակիցների անվտանգությունը, բայց  դա պետք է լինի այնպես, որ չսահմանափակվի տրանսպորտային միջոցների և հետիոտնի ազատ տեղաշարժը։ Փաշինյանն ասաց, որ խնդիր չկա։

 

Տեսանյութեր

Լրահոս