
Եվա Լոնգորիան արժանացել է Հոլիվուդի Փառքի ծառուղու աստղի

Դերասանուհի Եվա Լոնգորիայի անվանական աստղն ապրիլի 16-ին հայտնվել է Լոս-Անջելեսում Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Ինձ թվում է, որ ես դեռ այն փոքրիկ աղջիկն եմ Տեխասի նահանգի Կորպուս-Քրիստիից (դերասանուհու հայրենի քաղաքը), որն իսկապես մեծ երազանք ու երկար մազեր ուներ»,- ասել է Լոնգորիան հուշաստղի բացման արարողության ժամանակ: Դերասանուհին նաեւ հիշեցրել է, որ հարգանքով է վերաբերվում իր մեքսիկական ծագմանը:
«Որպես կին եւ լատինամերիկուհի ես բազմաթիվ հանրակցություններ եմ ներկայացնում: Ցանկանում եմ այդ բոլոր հանրակցություններին ասել, որ սա ոչ միայն իմ աստղն է, սա մեր աստղն է»,-ընդգծել է նա:
Արարողությանը նաեւ ներկա են եղել հոլիվուդյան բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Վիկտորյա Բեքհեմը, Աննա Ֆերիսը, Ֆելիսիթի Հաֆմանը, Մելանի Գրիֆիթը եւ Ռիկի Մարտինը: Եվա Լոնգորիան կինոյում դեբյուտել է 2000 թվականին՝ խաղալով «Բեւեռլի-Հիլզ, 90210» սերիալի էպիզոդներից մեկում: «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստաֆիլմին մասնակցությունը նրան լայն ճանաչում բերեց ամբողջ աշխարհում եւ «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգ 2006 թվականին: Ընդամենը դերասանուհին նկարահանվել է ավելի քան 35 կինոնկարներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: