Բաժիններ՝

Ինչպես ճիշտ քնել

ԱՄՆ-ի Ալբերտ Էյնշտեյնի Բժշկական քոլեջի հետազոտողները պարզել են, որ գիշերային հանգստի ճիշտ կազմված կարգացուցակը եւ ցիրկադային ռիթմերի խիստ պահպանումը թույլ են տալիս զգալիորեն բարելավել քնի արդյունավետությունը եւ առույգ ու առողջ զգալ: Այդ մասին գրել է Science Alert-ը:

Ոչ պակաս կարեւոր գործոն է դիրքը քնի ժամանակ. գլխի եւ պարանոցի ճիշտ դիրք պահպանելու համար պահանջվում են հատուկ բարձեր: Լիովին ու արագ թուլանալու համար ԱՄՆ-ի Քնի ազգային ֆոնդի փորձագետները խորհուրդ են տալիս բարձ դնել ոտքերի տակ այն դեպքում, եթե մարդուն ավելի հարմար է քնել մեջքի վրա:

Քնի համար ամենավատ դիրքը հետազոտողները համարել են հանգիստը փորի վրա, քանի որ այդպես պառկելու դեպքում մարդու ներքին օրգանները լուրջ ծանրաբեռնության են ենթարկվում: Ավելի վաղ Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները պազել են, որ գիշերային ժամերին ջերմաստիճանի բարձրացումը բացասաբար է ազդում քնի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս