Դատարանն արդարացրել է բանակում չարաշահումներ արած բարձրաստիճան պաշտոնյային. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ բարձրաստիճան սպայական կազմում եղան պաշտոնանկություններ, նաեւ ձերբակալություններ: Մասնավորապես ձերբակալվեցին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, որը ազատվել էր ՊՆ սպառազինության վարչության պետի պաշտոնից, նույն վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը: Նրանք կասկածվում էին իշխանությունը չարաշահելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի հատկանիշներով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որոշ ժամանակ անց այդ քրեական գործով անցնողներից միայն Արմեն Մարգարյանն է հայտնվել դատարանում ամբաստանյալի աթոռին: Սակայն առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել է: Մեղադրող դատախազն էլ դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում եւ հաղթել. գործը նորից ուղարկվել է քննության առաջին ատյանի դատարան: Սակայն հիմա էլ ամբաստանյալի պաշտպաններն են վերաքննիչի վճիռը բողոքարկել վճռաբեկ դատարանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: