
Բրիտանուհին ուղիղ եթերում «պոկել է» քիթը

Անգլուհի Ջեյն Հարդմանը, որը տառապում է աուտոիմունային հիվանդությամբ, This Time Next Year առավոտյան հեռուստաշոուի ուղիղ եթերում ցուցադրել է իր հիվանդության հետեւանքները՝ «պոկելով» քիթը եւ այն վերադարձնելով իր տեղը։
Նա պատմել է, որ գրանուլեմատոզն իրեն զրկել է քթից, եւ բժիշկներն իր համար ստեղծել են կոսմետիկական պրոթեզ՝ մագնիսներով: Դրա համար նա ստիպված է եղել ամրակման մագնիսներ ներընտելացնել դիմագանգի ոսկորներում: Վեգեների գրանուլեմատոզն արագ զարգացող ծանր հիվանդություն է, որը տարածվում է մանր եւ միջին արյունատար անոթների վրա՝ ընդգկելով վերին շնչուղիները, աչքերը, երիկամները, թոքերը եւ այլ օրգաններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: