
Այս բաղադրատոմսը մեզ է հասել Իսրայելից. ցիտրուսային հրաշալի թխվածք

Բաղադրիչներ
1. Ձու – 3 հատ
2. Շաքարավազ – 150 գ
3. Ալյուր – 200 գ
4. Փխրեցուցիչ – 2 թ/գ
5. Կարագ կամ մարգարին – 150 գ
6. Նարնջի հյութ – 1 հատ
7. Կիտրոնի կեղև – 1 հատ
8. Կարագ՝ կաղապարը պատելու համար
9. Նարնջի ջեմ կամ կիտրոնի մուրաբա
Պատրաստման եղանակը
1. Ձվերը հարել շաքարավազի հետ: Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ, ավելացնել փափուկ մարգարինը, հարած ձուն, հյութը և կեղևը:
2. Լավ խառնել խմորը և տեղավորել յուղապատած կաղապարի մեջ:
3. Թխել 130 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
4. Պատրաստի թխվածքը կիսել 2 մասի և նարնջի ջեմ քսել: Այդպես շատ ավելի համեղ է լինում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը