Հայաստանի նախագահը հյուրընկալել է ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք ժամանել են նրա երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով:
Նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ-ռուսական երկխոսության բազմաբնույթ օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նախագահի պաշտոնում նրա ստորագրած առաջին փաստաթղթին, առաջին քայլերին ու ծրագրերին:
Հայաստանի նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել նաև իր երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած օտարերկրյա հյուրերի, մասնավորապես՝ Ուզբեկստանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Սադիկ Սաֆոևի, Կատարի խորհրդակցական խորհրդի նախագահի տեղակալ Մուհամադ բին Աբդուլահ Ալ-Սուլեյթիի հետ: