Բաժիններ՝

Apple-ը վառ կարմիր iPhone է ներկայացրել

Apple ընկերությունն ապրիլի 9-ին ներկայացրել է նորույթներ՝ վառ կարմիր գույնի iPhone 8-ը եւ iPhone 8 Plus-ը Product Red բարեգործական արշավի շրջանակներում, որը միտված է փողի հանգանակությանը մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) եւ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) բուժման համար: Նորույթի պատվերը կարելի կլինի ձեւակերպել արդեն ապրիլին 10-ին, ինչի մասին հայտնել է սմարթֆոններ արտադրողը։

Նորույթը պատրաստված է վառ կարմիր ալյումինե կորպուսով՝ սմարթֆոնի առջեւի պանելի սեւ ապակյա մակերեւույթով: Նոր հեռախոսի նախապատվերը կարելի կլինի տալ արդեն ապրիլի 10-ին: 699 դոլար մեկնարկային գնով 64GB հիշողության ծավալով նորույթներն առցանց եւ խանութներում վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, մայրցամաքային Չինաստանում եւ Հոնկոնգում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում եւ Մեծ Բրիտանիայում արդեն ապրիլի 13-ին: Ռուսաստանում եւ մի շարք այլ երկրներում դրանք կստացվեն ավելի ուշ՝ ապրիլին եւ մայիսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս