Ոստիկանությունը բերման է ենթարկել ՔՊ ակտիվիստների
                                    Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել ակտիվիստների, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը. «Կենտրոնի ոստիկանության առաջ ենք, իրազեկում իրականացնելիս բերման են ենթարկվել ՔՊԿ անդամներ»,-գրել է Պապիկյանը: Բերման ենթարկված քաղաքացիներն են՝ Վարսենիկ Ուզունյանը եւ Բաբկեն Գրիգորյանը:
Լուսանկարը՝ Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջից:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    