«Վերելակ մտավ տարեց մի զույգ և տեսնելով ակումբի լոգոն՝ հարցրին. «Դուք «Բավարիայի» ֆա՞ն եք». Յուպ Հայնկես
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը պատմել է մի դեպք, որը տեղի է ունեցել իր հետ մամուլի ասուլիսից առաջ:
«Առավոտյան, երբ ես մտա վերելակ, իմ ետևից մտավ մի տարեց զույգ: Ես ակումբի լոգոյով պայուսակով էի, նրանք դա նկատեցին և հարցրին. «Դուք, երևի, «Բավարիայի» երկրպագո՞ւ եք», ինչին ես պատասխանեցի. «Այո, իհարկե»»,- պատմել է Հայնկեսը:
«Բավարիան» կարող է 2017-18թթ. մրցաշրջանի չեմպիոնությունը ձևակերպել «Աուգսբուրգի» դեմ կայանալիք առաջիկա խաղում: Հայնկեսը 3-րդ անգամ գլխավորեց «Բավարիան» 2017թ. հոկտեմբերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը