
Սալահը, Ռոնալդուն, Պիկեն և Խամեսը՝ լավագույնի թեկնածուներ

ՈւԵՖԱ-ն հայտնել է այն 4 ֆուտբոլիստների անունները, ովքեր պայքարելու են Չեմպիոնների լիգայի առաջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:
Այս ցանկում են «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը, «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ Սալահը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, Ռոնալդուն երկու գնդակ խփեց, որոնցից մեկը կարող է դառնալ տարվա լավագույնը, Պիկեն ևս գոլ խփեց, իսկ Խամեսը գոլային ակտիվությամբ աչքի չընկավ:
Սիրարփի Աղաբաբյան