Բաժիններ՝

«Միսս Ռուսաստան» թագը՝ նոր դիզայնով, արժե առնվազն 1 մլն դոլար

Նորացված թագը, որը կհանձնեն «Միսս Ռուսաստան-2018» գեղեցկության մրցույթի հաղթողին, արժե ոչ պակաս քան 1 մլն ԱՄՆ-ի դոլար. այն զարդարված է թանկարժեք քարերով՝ Ռուսաստանի դրոշի գույներով: Այդ մասին ստուգատեսի գլխավոր տնօրեն Լարիսա Տիխոնովան հայտնել է ապրիլի 5-ին կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Մենք շատ երկար ենք պատրաստվել այս պահին, մեկ տարուց ավելի քննարկում էինք եւ աշխատում այս հիանալի թագի վրա: Այստեղ կա ե՛ւ սպիտակ ոսկի, ե՛ւ շափյուղաներ, ե՛ւ ադամանդներ, ե՛ւ մարգարիտ: Թագն անզուգական է ստացվել… Այն գործնականում անկարելի է գնահատել: Mercury ընկերության ոսկերիչները դրանում ներդրել են իրենց սիրտը: Ես կարծում եմ, որ այն արժե 1 մլն դոլարից ոչ պակաս»,-պատմել է Տիխոնովան:

Նա ճշտել է, որ թագը ձեւավորված է Ռուսաստանի դրոշի գույներով, իսկ այն պատրաստել են Իտալիայում:

Обновленная корона, которую вручат победительнице конкурса красоты «Мисс Россия» на финале конкурса 14 апреля, стоит не…

Gepostet von РИА Общество am Donnerstag, 5. April 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս