
«Gallup»-ի հարցումների համաձայն՝ մարդիկ գրեթե հավասարապես են վստահում իշխանություններին և ընդդիմությանը

Մարդիկ չեն վստահում ո՛չ իշխանություններին, ո՛չ ընդդիմությանը: Այս մասին են վկայում «Gallup International» ասոցիացիայի Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ-ի հարցումները: Հիշեցնենք, որ ընկերությունը 2018 թվականի մարտի 22-30-ն իրականացրել է սոցիալական հետազոտություն ՀՀ ողջ տարածքում:
Հարցումներին մասնակցել է 1120 մարդ: Հարցման շրջանակներում հարցվողներից հետաքրքրվել են, թե որքանո՞վ են վստահում ՀՀ իշխանություններին: Հարցվածների 4.7 տոկոսը պատասխանել է, որ լիովին վստահում է, 20.4 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է, 47.5 տոկոսը՝ ընդհանրապես չի վստահում, և 3.9 տոկոսը՝ ավելի շուտ չի վստահում: Նաև հարց է ուղղվել, թե որքանո՞վ են վստահում ընդդիմությանը:
Հարցվածների 4.9 տոկոսը պատասխանել է, որ լիովին վստահում է, 19.3 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է, 26.2 տոկոսը՝ ավելի շուտ չի վստահում, 43.7 տոկոսն ընդհանրապես չի վստահում: