Կևին Դե Բրույնեն ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հարցման ժամանակ քվեարկել է Մոհամեդ Սալահի օգտին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ԱՊԼ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ընտրել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին:
«Ես քվեարկել եմ Սալահի օգտին, չգիտեմ՝ ինչպես ընտրել ևս մեկին: Նա, Հարի Քեյնը, ես և Դավիդ Սիլվան մրցաշրջանի 4 լավագույն ֆուտբոլիստներն ենք: Ես միշտ ազնիվ եմ, երբ քվեարկում եմ, և ես ուղղակի ընտրել եմ Սալահին, որովհետև նա արժանի է դրան:
Բայց, եթե մյուսները չընտրեն Մոյին, ես դեմ չեմ լինի»,- Կևինին է մեջբերում ESPN-ը:
Դե Բրույնեն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 31 խաղ, խփել է 7 գնդակ և կատարել է 16 փոխանցում:
Սալահը 31 խաղերում դարձել է 29 գոլի և 10 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը