
«Արսենալ»-ԲԿՄԱ խաղից առաջ. Եվրոպայի լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
«Զինագործները» հաղթել են այս թիմերի նախորդ 4 խաղերում: Մոսկվայի ԲԿՄԱ-ն անգլիական ակումբների դեմ անցած 5 խաղերում էլ պարտվել է: ԲԿՄԱ-ի հնարավորություններն ավելի մեծ կլինեին, եթե հանդիպումը լիներ մեկ ամիս առաջ, երբ «Արսենալ»-ը դեռևս հնարավորություն ուներ մտնելու Պրեմիեր լիգայի լավագույն քառյակ և ոչ այդքան հաջող հանդիպումների շրջանում էր: «Զինագործները» այս խաղին չեն մոտենում լուրջ կորուստներով:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը ապրիլի 5-ին սեփական հարկի տակ կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին: