Բաժիններ՝

ՉԼ. Բարսելոնան և Լիվերպուլը ջախջախեցին մրցակիցներին

Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակիչի երկու խաղեր: Բարսելոնան սեփական հարկի տակ ընդունեց Ռոմային և հաղթեց 4-1 հաշվով: Նախ Ռոմայի ֆուտբոլիստներ Դանիելե Դե Ռոսսին և Կոնստանտինոս Մանոլասը գրավեցին սեփական դարպասը, Ժերար Պիկեն հաշիվը դարձրեց 3-0: Խաղավերջում թիմերը փոխանակվեց մեկական գոլով՝ Էդին Ջեկոյի գոլին պատասխանեց Լուիս Սուարեսը:

Մյուս խաղում Լիվերպուլը 3-0 առավելության հասավ Մանչեսթեր Սիթիի նկատմամբ: Աչքի ընկան Մոհամեդ Սալահը, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Սադյո Մանեն:

Պատասխան խաղերը կկայանան մեկ շաբաթից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս