Բաժիններ՝

«Տոտենհեմի» ֆուտբոլիստը դարձել է «Ռեալի» համար մեկ տրանսֆերային նպատակը, և նա Քեյնը չէ

Եվ Դելե Ալին էլ չէ: «Տոտենհեմին» շատ դժվար կլինի պահպանել կազմը մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ «Ռեալը» հետևում է ակումբի միանգամից մի քանի ֆուտբոլիստների:

Հարի Քեյնի նկատմամբ մադրիդցիների հետաքրքրության մասին հայտնի է վաղուց, բայց իսպանական Fichajes-ը պնդում է, որ «Ռեալի» առաջնային նպատակը դարձել է բելգիացի պաշտպան Տոբի Ալդերվեյդելը:

Մադրիդցիներին չի վախեցնում այն փաստը, որ 29-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել 5 ամիս կոնքի վնասվածքի պատճառով: «Տոտենհեմը» պետք է զգուշանա ոչ միայն «Ռեալի» սպառնալիքներից. Դենի Ռոուզով և նույն Ալդերվեյդելով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս