
Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ 2018»-ում հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը հանդես կգա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում` 16-րդ համարի ներքո: Մասնակիցների ելույթների հերթականությունը հրապարակվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքում:
Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում կկատարի «Քամի» երգը:
Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, իսկ երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 10-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:
«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին: