Բաժիններ՝

ԱՄՆ-ում մահացել է սառը պատերազմի «առաջին լրտեսը»

Սառը պատերազմի ժամանակների ամերիկացի հետախույզ Իրվինգ Այզեքսոնը, որը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ) լրտեսել է խորհրդային քաղաքացիներին եւ խորհրդային զորքերին, մահացել է 102 տարեկան հասակում: Այս մասին հաղորդել է Portland Press Herald հրատարակությունը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Այզեքսոնին ուղարկել են Մեծ Բրիտանիա, ուրտեղ նա սկսել է աշխատել Ռազմավարական ծառայությունների վարչության (OSS) համար, որի հիմքի վրա հետագայում ստեղծվեց Կենտրոնական հետախուզական վարչությունը: Պատերազմից հետո նա տեղափոխվել է ԳԴՀ, որտեղ հետեւել է ՍՍՀՄ-ի քաղաքացիներին եւ խորհրդային զորքերի տեղաշարժերին:

Իր կնոջ հետ Այզեքսոնը ծանոթացել է 1945 թվականին Լայպցիգում: Նա 90 տարեկան հասակում վախճանվել է 2015 թվականին: Ծառայությունն ավարտելուց հետո նախկին հետախույզը հրատարակել է «Սիրող լրտեսի հուշագրություններ» վերտառությամբ գիրքը, որտեղ իրեն ներկայացրել է որպես սառը պատերազմի ժամանակների առաջին լրտեսը: Լրտեսի հարազատներըհայտնել են, որ Այզեքսոնը մահացել է Մենի նահանգի Օբեռն քաղաքի բուժանկելանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս