Բաժիններ՝

Ծանրորդ Սոնա Պողոսյանի կասկածվում է արգելված խթանիչ միջոցներ օգտագործելու մեջ

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոնը Սոնա Պողոսյանի թեստում հայտնաբերվել է արգելված նյութերից S.2:

Պողոսյանը ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: IWF-ը (ծանրամարտի միջազգային ֆեդերացիա) ավելի հստակ հայտարարությամբ հանդես կգա ուսունասիրությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30