
«Աստղային պատերազմների» երկրպագուները Լեայի դերի համար Քերի Ֆիշերին փոխարինող են գտել

«Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ ֆրանշիզայի երկրպագուները հրապարակել են հանրագիր, որում Disney ստուդիայից պահանջել են Մերիլ Սթրիփին վերցնել արքայադուստր Լեայի դերի համար: Երկրպագուները վստահ են, որ դերասանուհին կդառնա 2016 թվականին վախճանված Քերի Ֆիշերի արժանի փոխարինողը։
Ուղերձում նշվում է որ Սթրիփի դերասանական վարպետությունը եւ Ֆիշերի հետ նրա ընկերությունը նրան «Լեայի դերի համար իդեալական թեկնածու են դարձնում «Աստղային պատերազմների» իններորդ էպիզոդում: Նյութը գրելու պահին հանրագիրը 8,5 հազար ստորագրություն էր հավաքել ինը հազարից, որն անհրաժեշտ է, որպեսզի այն ուղարկեն Disney ստուդիա եւ ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսին, որն աշխատում էֆրանշիզայի իններորդ էպիզոդի վրա: Մերիլ Սթրիփը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Քրամերն ընդդեմ Քրամերի», «Մահը նրան սազում է», «Մեդիսոնի օկրուգի կամուրջները» կինոնկարները:
Փետրվարին նրան գլխավոր աստղ են ճանաչել այն դերասանուհիների շարքում, որոնք «Օսկար» մրցանակ են ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: Ֆիշերը սրտի կանգից մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 27-ին: Նա 60 տարեկան էր: