Բաժիններ՝

Նորվեգիայում կկառուցեն արևային մարտկոցներով աշխարհում առաջին հյուրանոցը

Նորվեգիայի հյուսիսում կկառուցեն արեւային մարտկոցներով աշխարհում առաջին հյուրանոցը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Նորվեգիայի զբոսաշրջության խորհրդում՝ VisitNorway-ում:

«Svart հյուրանոցը, որի տանիքին արեւային պանելներ կտեղակայվեն էլեկտրաէներգիա ստանալու համար, կառուցվում է երկրի հյուսիսում՝ Սվարտիսեն սառցադաշտի ստորոտում: Շենքը ունենալու է օղակի ձեւ եւ տեղավորվելու է Հոլանդս-ծովախորշի վրա՝ ջրի տակ մտնող բազմաթիվ ցցերի վրա»,-ասել են VisitNorway-ում: Հյուրանոցի բացումը նախատեսված է 2021 թվականին: Պլանավորվում է նաեւ գործարկել էկոլոգիական նավ, որը հյուրանոցը կկապի Նորվեգիայի Բուդյո մերձավոր խոշոր քաղաքի հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30