
Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Մարտի 28-ին՝ ժամը 21։32-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարանի-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ դաշտամիջյան հատվածում, «ԶԻԼ 130» մակնիշի 34 SP 179 պետհամարանիշի (վարորդ՝ Դ. Ա.) ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: