Բաժիններ՝

ԵՄ-ի գագաթնաժողովը Facebook-ից պահանջել է պաշտպանել օգտատերերի անձնական տվյալները

ԵՄ-ի գագաթնաժողովը Facebook- ընկերությունից պահանջել է ամեն ինչ անել օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Եվրամիության գագաթնաժողովի առաջին լիագումար նստաշրջանի արդյունքներին նվիրված մաուլի ասուլիսում:

«Բոլոր ղեկավարների համար էլ պարզ 1ր, որ քաղաքացիների անձնական տվյալները պետք է լիովին պաշտպանված լինեն: Մենք անչափ լրջորեն ենք վերաբերվում դրան»,- ասել է նա: Ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգին հրավիրել է Եվրախորհրդարան, որպեսզի նա բացատրություններ տա օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ:

Այս հարցն արծարծվել է Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմայի շուրջը ծագած սկանդալի պատճառով, որին, The New York Times թերթի տվյալներով՝ հաջողվել է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ՝ ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակելու համար:

Ավելի ուշ Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ընկերություն, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, խոստացել է հնարավոր ամեն ինչ անել օգտատերերի անձնական տվյալների նոր արտահոսքեր թույլ չտալու համար: «Դա վստահության լուրջ խախտում էր, եւ ես շատ եմ ցավում, որ այդպես է եղավ,- ասել է Ցուկերբերգը:- Այժմ մեր պարտականությունն է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի դա չկրկնվի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս