Բաժիններ՝

Ինչպես կանխել վաղաժամ ծերացումը

ԱՄՆ-ում գիտնականներն ուսումնասիրել են Հաթչինսոն-Գիլֆորդի համախտանիշով երեխաների բջիջների աշխատանքի մեխանիզմը, որի դեպքում տեղի է ունենում մաշկի եւ ներքին օրգանների վաղաժամ ծերացում: Այս մասին, ինչպես հայտնել էՌԻԱ Նովոստին, ասված է EurekAlert-ի կայքում զետեղված մամուլի տեղեկագրում։

ԱՄՆ-ի Սենտ Լուիսի համալսարանի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ վաղաժամ ծերացման դեպքում խախտվում է բջիջների տրոհման գործընթացը եւ իմունային համակարգի աշխատանքը: Սակայն այդ գործընթացը կարելի է հետ շրջել վիտամին D-ի օգնությամբ, որը կարող էբարելավել բջիջի վիճակը՝ երիտասարդացնելով այն:

Հաթչինսոն-Գիլֆորդի համախտանիշը հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություն է, որը կապված է գենային մուտացիայի հետ եւ կարող է դրսեւորվել երկու – երեք տարեկան երեխաների մոտ: Այն դրսեւվորվում է մկանների ապաճմամբ, մաշկի ծերացմամբ, մազաթափությամբ եւ ոսկրային զանգվածի կորստով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս