Բաժիններ՝

«Ես կարող եմ ներդրում կատարել «Նյուքասլում» և գնել Ռոնալդուին». Ֆլոյդ Մեյվեյզեր

Բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեյզերը պատմել է, որ հնարավոր է՝ ներդրում կատարի ԱՊԼ-ի ֆուտբոլային ակումբում՝ «Նյուքասլում»:

«Այո, ես կարող եմ ներդրում կատարել «Նյուքասլում»: Ես սիրում եմ այդ քաղաքը, հաճախ եմ այնտեղ երեկոներ անցկացնում: Այս քաղաքում կարողանում են ուրախանալ: Ես միշտ բաց եմ նոր առաջարկների համար: Ինձ դուր են գալիս բոլոր մարզաձևերը, բայց ես ներդրում կատարում եմ գլխով, այլ ոչ թե սրտով: Ֆուտբոլն իմ մարզաձևը չէ, բայց ես կապեր ունեմ»,- Մեյվեյզերին է մեջբերում Daily Mail-ը:

Բռնցքամարտիկն արտահայտվել է ակումբում ներդրում կատարելու դեպքում երազանքը ձեռք բերելու կապակցությամբ. «Կրիշտիանու Ռոնալդուն իմ վաղեմի բարեկամն է, և ես նրան կառաջարկեի ավարտել կարիերան «Նյուքասլում»»:

Ակումբի ներկայիս սեփականատեր Մայք Էշլին հանդիսանում է «Նյուքասլի» սեփականատերը 2007 թվականից և բազմիցս ենթարկվել է քննադատության ակումբի ֆանատների կողմից: 2017թ. հոկտեմբերին նա ակումբը հանել է վաճառքի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս