Բաժիններ՝

«Ռեալն» ուզում է 60 մլն եվրոյով գնել «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնին

Դարպասապահի աշխատավարձը կարող է բարձրանալ 3 անգամ: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն առաջվա նման համակված է նոր դարպասապահ ձեռք բերելու մտքով:

Մադրիդցիների նոր նպատակն է դարձել «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնը: Բրազիլացին Հռոմում ստանում է տարեկան 1.5 մլն եվրո աշխատավարձ: «Ռեալն» արդեն դուրս է եկել կապի Ալիսոնի հետ և առաջարկել է նրան տարեկան 5 մլն եվրո:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, «Ռեալը» «Ռոմային» կառաջարկի 60 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ալիսոնը «Ռոմայի» կազմում անցկացրել է 37 պաշտոնական խաղ: Նա դարպասները չոր է պահել 17 անգամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս