Բաժիններ՝

«Չելսին» հետևում է «Մանչեսթեր Յունայթեդում» Շոուի իրավիճակին և կարող է ամռանը հրավիրել նրան

«Չելսին» պատրաստ է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուին հաջորդ ամռանը, հաղորդում է Daily Mail-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ անգլիացին ուզում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» Ժոզե Մոուրինիոյի կողմից քննադատության պատճառով: Շոուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: Ֆուտբոլիստի շրջապատը դժգոհ է Մոուրինիոյի հայտարարություններից, ով բազմիցս քննադատել է Շոուին նաև անցյալում:

Սպասվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստն իր ապագայի մասին որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտից հետո: Շոուի ներկայացուցիչները տեղյակ են «Չելսիի» կողմից հետաքրքրության մասին, սակայն մրցաշրջանի ավարտից հետո նրա համար պայքարի մեջ կարող են մտնել «Մանչեսթեր Սիթին», «Էվերթոնը», «Արսենալը» և «Տոտենհեմը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս