Բաժիններ՝

«Պոլ Պոգբան դժբախտ է «Մանչեսթեր Յունայթեդում», բայց դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ». Դիդիե Դեշամ

Ահա և Ժոզե Մոուրինիոյի ամենաթանկ տղայի ճգնաժամի առաջին հաստատումը: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է Պոլ Պոգբայի իրավիճակը, ով կորցրել է տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում:

«Նա դժգոհ է թիմում իրավիճակից: Սա յուրահատուկ դեպք չէ և կարող է կատարվել բացարձակապես ամեն տեղ, եթե խաղացողը սկսել է դիրքերը զիջել: Հիմա նման իրավիճակում հայտնվել է Պոլը, հետո նման իրավիճակում կհայտնվեն այլ ֆուտբոլիստներ: Իսկ ես կանեմ այնպես, ինչպես միշտ արել եմ. կխոսեմ ֆուտբոլիստի հետ, որպեսզի ավելի լավ հասկանամ նրան, չէ՞ որ ես չեմ տիրապետում ամբողջ տեղեկությանը»,- Դեշամին է մեջբերում Daily Mail-ը:

Դեշամը հրավիրել է Պոգբային Ֆրանսիայի հավաքական՝ Կոլումբիայի (մարտի 23) և Ռուսաստանի (մարտի 27) դեմ խաղերին մասնակցելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս